15:07 | 23.09.22 | Նորություններ | 1600

Synopsys Armenia-ն հայտարարում է բաց դռների օր

Հոկտեմբերի 6-ին Synopsys Armenia-ում բաց դռների օր է հայտարարվել։ Synopsys Opens Doors-ը հարթակ է բոլոր այն ուսանողների ու մասնագետների համար, որոնք  հետաքրքրված են նորարարական տեխնոլոգիաներով եւ ընտրել են տեխնիկական ուղղություն։

Միջոցառման նպատակն է ուսանողներին, ներկա եւ ապագա մասնագետներին ծանոթացնել Synopsys ընկերության գործունեությանը, օգնել եւ ուղի հարթել իրենց կարիերան սկսել ՏՏ ոլորտում:

Synopsys Opens Doors-ը հնարավորություն է տալիս ծանոթանալ ընկերության թիմերին եւ նրանց ստեղծած պրոդուկտներին, ուսումնասիրել համալսարանական ծրագիրը, ստեղծել կարիերայի աճի հեռանկարներ՝ տեղեկանալով թափուր աշխատատեղերի եւ անհրաժեշտ հմտությունների մասին, ինչպես նաեւ ծանոթանալ աշխատանքային միջավայրի հետ՝ շրջայց կատարելով Synopsys Armenia գրասենյակում։

Այս տարի ընկերության մասնագետները հանդես կգան թեմատիկ ելույթներով՝ ներկայացնելով ոլորտի ամենաարդիական թեմաները, կկիսվեն իրենց փորձով եւ կպատասխանեն հարցերի։

Նախապես գրանցվել կարելի է այստեղ։ Միջոցառման այլ մանրամասները հասանելի են այստեղ։