18:06 | 08.09.22 | Նորություններ | 32707

Շվեդական G5 Games-ը նոր գրասենյակ է բացում Հայաստանում

Շվեդական հրատարակիչ եւ բջջային խաղերի մշակող G5 Games-ն ընդլայնում է իր ներկայությունը կովկասյան տարածաշրջանում եւ նոր գրասենյակ է բացում Հայաստանում։

Ընկերության գրասենյակները տեղակայված են ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Շվեդիայում, Մալթայում, Արեւելյան Եվրոպայում, իսկ այժմ G5 Games-ը ներկայացված կլինի նաեւ Հայաստանում։

«Երեւանը օրինաչափ ընտրություն էր G5-ի նոր գրասենյակ բացելու համար։ Այստեղ ստեղծված են հիանալի պայմաններ ՏՏ ոլորտի եւ խաղային արդյունաբերության զարգացման համար, իսկ վերջին շրջանում նկատվում է բիզնես ակտիվության բուռն աճ։ Այս պահին G5 Games-ում բացվել են ավելի քան 30 թափուր աշխատատեղեր, եւ նոր գրասենյակի հայտնվելուն պես ընկերությունը նախատեսում է համալրել թիմը տեղացի թեկնածուներով, միջոցառումներ անցկացնել նեթվորքինգի եւ խաղային համայնքի զարգացման համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Այժմ ընկերությունն ակտիվորեն զբաղվում է իր աշխատակիցների տեղափոխմամբ, ավելի քան 20 մարդ արդեն սկսել են աշխատել նոր գրասենյակում, ավելի շատ աշխատակիցներ փաստաթղթերի մշակման փուլում են։ Ընկերությունն աջակցություն է ցուցաբերում բոլոր այն աշխատակիցներին, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան. փոխհատուցում է ամբողջ ընտանիքի թռիչքի եւ սկզբնական շրջանում բնակարանների վարձակալության ծախսերը, իր վրա է վերցնում փաստաթղթերի ձեւակերպման ծախսերը եւ վճարում բժշկական ապահովագրության համար:

Հնարավորությունների ավանդական փաթեթը հասանելի է բոլոր աշխատակիցներին բոլոր վայրերում. առողջության ապահովագրություն, մարզասրահի աբոնեմենտ, անգլերենի դասընթացներ (Հայաստան տեղափոխվածների համար հասանելի է նաեւ հայերենը), մասնակցություն կրթական միջոցառումներին եւ շատ ավելին:

«Մենք իրադարձությունների նման զարգացում չէինք սպասում, եւ այժմ պարզ է, որ ընկերությունը կարող է դառնալ ավելի կայուն եւ դիվերսիֆիկացված, եթե ավելի շատ զարգացման գրասենյակներ ունենա ավելի շատ երկրներում», - ասել է G5 Games-ի գործադիր տնօրեն Վլադ Սուգլոբովը:

G5 Games-ը շվեդական հրատարակիչ է, Hidden City, Sherlock եւ Jewels շարքի բջջային հիթերի մշակող։ 900+ աշխատակիցներ աշխատում են ընկերության նախագծերի վրա ամբողջ աշխարհում (ԱՄՆ, Շվեդիա, Մալթա, Ուկրաինա, Կիպրոս, Լեհաստան, Բուլղարիա, Չեռնոգորիա, Վրաստան եւ Հայաստան):

20 տարի առաջ ընկերությունը դարձավ առաջին բջջային ծրագրավորողը ԱՊՀ-ում եւ այդ ժամանակվանից առաջատարն է խաղերի ոլորտում: Այս ընթացքում G5-ն անցել է ձեւավորման եւ զարգացման տարբեր փուլեր՝ դառնալով կայուն ընկերություն, որը կարող է ադապտացվել եւ զարգանալ շուկայական տարբեր պայմաններում։

Օգտակար հղումներ

●    Կայք: https://jobs.g5e.com/
●    IG: https://www.instagram.com/g5careers/
●    FB: https://www.facebook.com/g5careers
●    LN: https://www.linkedin.com/company/g5careers/