14:16 | 12.08.22 | Նորություններ | 3058
Modex գործակալությունը ՀՀ ՊԵԿ տվյալների հիման վրա կազմել է ՏՏ ոլորտի խոշորագույն հարկատուների ցանկը 2022թ-ի 1-ին կիսամյակում:
2022թ-ի 2-րդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 39 ՏՏ ընկերություն:
2022 թվականի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված այդ ընկերությունները վճարել են 25.2 մլրդ դրամի հարկ եւ վճարն, որից՝ 4.3 մլրդ դրամը շահութահարկի գծով, իսկ 16.2 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով:
Համեմատության համար, 2021թ-ին ամբողջ տարվա ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները վճարել են ընդամենը 38.7 մլրդ դրամի հարկ եւ վճար: