12:45 | 12.08.22 | Նորություններ | 13709
Հաճախորդների փորձառության հարթակ DISQO-ն հայտարարել է Outcomes Lift նոր պրոդուկտի գործարկման մասին:
Այն շուկայում առաջարկվող առաջին գործիքակազմն է, որի միջոցով հնարավոր է չափել տարբեր հարթակներում ընթացող գովազդային արշավների արդյունավետությունն ու մարքեթինգային գործընթացների վրա դրանց ունեցած ազդեցությունը:
Outcomes Lift-ը գովազդատուների համար առավել տեսանելի է դարձնում հաճախորդի վարքագիծը՝ նախնական որոնումից մինչեւ վաճառքի գործարք: Այսպիսով, այն մարքեթինգի մասնագետներին հնարավորություն է տալիս ստանալ հաճախորդների փորձառության մասին ամբողջական տեղեկատվություն՝ ներառելով գովազդի արդյունքում նրանց կատարված որոնումները, վեբ-կայքեր կատարած այցելությունները եւ էլեկտրոնային գնումները:
Նման տեղեկատվության կարեւորությունը ընդգծվում է առցանց տիրույթում օգտատերերի նույնականացման հնարավորությունների աստիճանական նվազման ու կանխատեսվող բացառման ֆոնին:
Ի տարբերություն նույնականացման մեթոդների (cookie-ներ եւ բջջային ID-ներ)՝ Outcomes Lift-ը չափելի է դարձնում հաճախորդի գիտությամբ տրամադրված անկախ եւ օբյեկտիվ տեղեկատվությունը՝ բոլոր թվային հարթակներից, ներառյալ՝ CTV հեռուստատեսային ցանցը, առցանց վիդեո գովազդները (OLV), էլեկտրոնային առեւտրի կայքերը եւ «սիլոսավորված», դժվար չափելի սոցիալական կայքերը:
Outcomes Lift-ը մեծ մասսայականություն է ձեռք բերում մի շարք բրենդների եւ գործակալությունների շրջանում, այդ թվում այնպիսի հռչակավոր ընկերություններ, ինչպիսիք են՝ Adidas-ը, APCO-ն, CROSSMEDIA․ Havas Media Group-ը, Haworth Marketing + Media-ն, GoodRX-ն, MediaCom-ը, Nestlé Purina-ն, Teads-ն, Vevo-ն:
«Outcomes Lift-ը տեսանելի է դարձնում այն թույլ կետերը, որոնք չափելի չէին անգամ cookie-ների եւ այլ հնացած նույնականացման մեթոդների կիրառելիության դեպքում: Ոչ ամբողջական տվյալների աղբյուրներից լուծումները համադրելու փոխարեն օգտատերերին հնարավորություն ենք ընձեռնում կիսվել իրենց փորձով անմիջապես մեր հարթակի միջոցով»,- նշել է DISQO-ի գովազդի արդյունավետության գծով գործառնական փոխտնօրեն Սթիվըն Ջեփսընը:
DISQO-ի հաճախորդների փորձառության հարթակն ամսական չափում է ավելի քան 1 միլիարդ հաճախորդի վարքագիծ: Արդյունքների վրա ազդող վարքագծերին համաձայնեցված հասանելիություն ունենալու միջոցով շուկայավարողները կարող են բարելավել գոյություն ունեցող եւ պոտենցիալ հաճախորդների ներգրավումը, օպտիմալացնել արշավների ROI-ն:
Outcomes Lift-ը գովազդատուներին հնարավորություն է տալիս պահպանել չափումներ կատարելու հնարավորությունը՝ առանց կախում ունենալու մի շարք հարթակներում գործարկվող «սիլոսային» տեխնոլոգիաներից, օգտագործված գովազդի ձեւաչափերից կամ նույնականացնող տեխնոլոգիաների խափանումներից: