17:03 | 11.08.22 | Նորություններ | 2216

Մեկնարկել է շախմատի տեխնոմրցաշարի գրանցումը

Մեկնարկել է IT Chess Cup 2022 շախմատային մրցաշարի գրանցման փուլը: IT Chess Cup-ը միավորում է ՏՏ համայնքին՝ զարգացնելով տեխնոմարդկանց շախմատային մտածելակերպը:

Այս տարի մրցաշարի բացման արարողությունը կլինի սեպտեմբերի 16-ին Synergy Armenia-ում, մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 17-ին ժամը 11:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում:

IT Chess Cup-ի մասնակիցը դառնալու համար հարկավոր է ունենալ 3 մասնակցից բաղկացած տեխնոթիմ (կարելի է ունենալ 1-ից ավելի թիմ):

Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանում գործող եւ պետռեգիստրում գրանցված բոլոր ՏՏ, ինչպես նաեւ ՏՏ բաժիններ ունեցող ընկերությունները:

Գրանցումը բաց է մինչեւ սեպտեմբերի 14-ը, հայտը լրացնել հնարավոր է այստեղ։  

Մասնակցության արժեքը մեկ թիմի համար 80 000 դրամ է։

Մրցաշարի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

IT Chess Cup-ը Հայաստանում անցկացվում է 2007 թվականից՝ Synergy Armenia-ի նախաձեռնությամբ։