16:35 | 09.08.22 | Նորություններ | 1422

WhatsApp-ը թույլ կտա թաքցնել հեռախոսահամարը

WhatsApp-ը կավելացնի գաղտնիության կարգավորում` թույլ տալով թաքցնել ձեր հեռախոսահամարը խմբի անդամներից:

Այս մասին գրում է WABetaInfo-ն, որն ավանդաբար բացահայտում է մեսենջերի առաջիկա նորամուծությունները։

Աղբյուրի համաձայն՝ օգտատերը խմբին միանալուց հետո կկարողանա ընտրել, թե ով կարող է տեսնել իր հեռախոսահամարը։ Ավտոմատ կերպով այն բոլորից թաքցված կլինի, բայց կարելի է փոխել խմբի կարգավորումներում:

Գործառույթը նկատվել է WhatsApp-ի բետա տարբերակում Android-ի համար, ինչը, սակայն, դեռ ակտիվ չէ: Ներդրման կամ համատարած փորձարկումների մեկնարկի ժամկետները դեռ հայտնի չեն: