15:09 | 09.08.22 | Նորություններ | 2093

Հայկական Wordbook-ը Product Hunt-ում է

Հայկական Wordbook ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է եւ պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Wordbook-ը տրամադրում է բոլորը մեկում լուծում, որն օգնում է դիտել ուսուցողական տեսանյութեր YouTube-ում՝ առանց շեղումների։ Այն հնարավորություն է տալիս առանց հավելյալ պատուհաններ ու էջեր բացելու ստանալ անծանոթ բառերի ու տերմիների բացատրությունները։

Հարթակում դասընթացի հղումը ներմուծելուց հետո կստանաք ենթագրեր եւ սեղմելով ցանկացած բառի վրա՝ կտեսնեք դրա սահմանումն ու բացատրությունը, որոնք կարող եք պահել ձեր անձնական բառագրքում:

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։



Wordbook-ը BuildUp Bootcamp-ի շրջանավարտների նախագծերից մեկն է։

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։