15:50 | 05.08.22 | Նորություններ | 1612

Հայաստանը ռուսական գործուղումների ամենապահանջված երկրների ցանկում է

Forbes-ի ռուսական հրատարակությունը հրապարակել է ռուսաստանցիների շրջանում գործնական ճանապարհորդությունների համար առավել պահանջարկ ունեցող երկրների ցանկը՝ հիմնվելով գործարար ճանապարհորդությունների շուկայում խոշոր խաղացող Aeroclub-ի տվյալների վրա:

Բիզնեսի ներկայացուցիչների համար ամենահայտնի երկրները 2022-ի առաջին կիսամյակում եղել են Ղազախստանը, Թուրքիան, ԱՄԷ-ը, Ուզբեկստանը։ Առաջին հնգյակը եզրափակում է Հայաստանը։

Ամենապահանջված տասը երկրների ցանկում են նաև Բելառուսը, Ֆրանսիան, Իսրայելը, Ադրբեջանն ու Իտալիան։