13:28 | 05.08.22 | Նորություններ | 1490
Մեկնարկել է «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի 2-րդ փուլը։
Ծրագրի նպատակն է խթանել կանանց պատկանող ընկերությունների ներդրումային պատրաստվածությունն ու գրավչությունը եւ աջակցել նրանց՝ ինտենսիվ բութքեմփի, անհատական մենտորության եւ քոուչինգի, առցանց մոդուլների միջոցով, որոնք ուղղված են ներդրումային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, ոլորտի առաջատար փորձագետների հետ կապերի ընդլայնմանն ու ներդրողներին հանդիպելու հնարավորությունների ստեղծմանը:
Ծրագրին կարող են դիմել կանանց կողմից հիմնված կամ նրանց պատկանող, ինչպես նաեւ Հիմնական բաժնետերերի ցանկում կին բաժնետեր ունեցող ընկերություններ, թիմեր եւ/կամ կին գլխավոր տնօրեն ունեցող ընկերություններ։
Դիմորդները պետք է ունենան զարգացման հեռանկարներով բիզնես գործունեություն՝ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարարության, արտադրության եւ զբոսաշրջության ուղղություններում։ Ծրագիրը չի տրամադրում ուղիղ դրամական աջակցություն:
Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է, առցանց հայտը կարող եք լրացնել այստեղ։
«Ներդրումային պատրաստվածության կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի» եւ «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։