11:05 | 05.08.22 | Նորություններ | 1589
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Դիլիջանում անցկացվել է Տիեզերական ճամբար 2022 (#SpaceCamp2022) ծրագիրը, որին մասնակցել է տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով 100 պատանի Հայաստանից եւ սփյուռքից:
SpaceCamp 2022-ը ճամաբարականներն ամփոփել են՝ ներկայացնելով տիեզերական ոլորտի տարբեր թեմաների շուրջ իրենց իրականացրած թիմային հետազոտությունները, որոնք գնահատվել են մասնագիտական ժյուրիի կողմից:
Միջոցառման ավարտին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը վկայագրեր է հանձնել տիեզերական ճամբարի մասնակիցներին։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԲՏԱՆ կողմից՝ «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ։