15:01 | 04.08.22 | Նորություններ | 1820
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման գործընթացի մեկնարկի մասին:
Դասընթացներն անցկացվելու են առկա ձեւաչափով՝ հետեւյալ ուղղություններով․
1. Տեխնոլոգիական ձեռներեցություն
2. Ինժեներություն (տպասալիկների արտադրություն)
3. Կիբեռանվտանգություն
4. Բլոկչեյն (Blockchain)
5. Արհեստական բանականություն
Դասընթացների մասնակցության պայմաններին ծանոթանալ եւ հայտերը լրացնել հնարավոր է այստեղ։
Հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ:
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (Երեւանում դասընթացի արժեքի 30%-70%-ը, ՀՀ մարզերում եւ Արցախում դասընթացի արժեքի 40%-80%-ը):
Նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ոլորտի 900 միջին եւ բարձր մակարդակի մասնագետների ուսուցման եւ վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացների մասնակիցները ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան նաեւ գործնական պրակտիկա անցնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու հմտությունները: