16:22 | 19.07.22 | Նորություններ | 1286

ՏՏ թոփ ղեկավարները կխոսեն աշխատանքային մարտահրավերների մասին

Հուլիսի 29-ին AGBU կենտրոնում կկայանա պանելային քննարկում արագ աճող միջավայրում աշխատանքային մարտահրավերների թեմայով։

ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների թոփ ղեկավարները կխոսեն այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են արագ զարգացող ընկերությունները նոր աշխատակիցներ փնտրելիս եւ ընդունելիս:

Պանելային քննարկման մասնակիցներն են DISQO-ի ինժեներական բաժնի ղեկավար Հարություն Բաղդասարյանը, Softr-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արթուր Մկրտչյանը, ServiceTitan-ի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը, Picsart-ի Ինժեներական բաժնի ավագ տնօրեն Հովհաննես Գրիգորյանը եւ hirebee.ai-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։