16:15 | 19.07.22 | Նորություններ | 1381
Հուլիսի 21-ին Թումո Դիլիջանը կբացի իր դռները բոլորի համար. մի շարք միջոցառումներ են նախատեսվում։
Թումոյական խոհանոցում հայկական ավանդական աղանդեր պատրաստելու գաղտնիքները կբացահայտի Ծաղկունք ռեստորանի շեֆ-խոհարար Արեւ Մարտիրոսյանը։ Դասընթացին կարելի է մասնակցել՝ նախապես գրանցվելով այստեղ։
Գրադարանում կկայանա Սարգիս Հովսեփյանի «Հանդարտություն» գրքի շնորհանդեսը։
Ծրագրավորման էքսպերիմենտ Playtronica-ի հետ, որտեղ coworking տարածքում երաժշտություն ստեղծելու հնարավորություն կլինի` օգտագործելով բանջարեղեն եւ մրգեր:
Կինոթատրոնում ռեժիսոր Համբարձում Համբարձումյանի հետ «Ոսկե ծիրան» փառատոնի մրցանակակիր «Կորեական դելիկատես» ֆիլմի ցուցադրություն եւ քննարկում կանցկացվի։
Օրվա վերջաբանը Թումո Դիլիջանի տանիքին կապահովի Յան Կալնբերզինի ու թումոցիների ծրագրավորած VJing-ի ինստալյացիան՝ DJ Daao-ի սեթի հետ համադրմամբ։