16:42 | 18.07.22 | Նորություններ | 1253

Ինչպե՞ս Viber-ում պաշտպանել հաղորդակցությունը

Այսօր մեսենջերները դարձել են ինչպես անձնական, այնպես էլ գործնական հաղորդակցման հիմնական գործիքներից մեկը։ WeAreSocial-ի եւ Hootsuite-ի ուսումնասիրության համաձայն՝ սմարթֆոնների օգտատերերն ամբողջ աշխարհում օրական ավելի քան 2,5 ժամ են ծախսում մեսենջերներում եւ սոցիալական ցանցերում:

Մեսենջերներում հաղորդակցության անվտանգությունը կարևոր է, եւ մեր պահանջները նամակագրության եւ ֆայլերի գաղտնիության վերաբերյալ օրեցօր ավելանում են: Ներկայացնում ենք, թե ինչպես անվտանգ օգտվել Viber-ից։

Լռելյայն ծայրից ծայր (End-to-End) կոդավորում

Ծայրից ծայր (End-to-End) կոդավորումն մեսենջերներում անվտանգ հաղորդակցության հիմքն է: Տվյալների փոխանցման այս մեթոդը նշանակում է, որ գաղտնագրման բանալիները գտնվում են միայն նամակագրության մասնակիցների սարքերում՝ ապահովելով, որ ոչ ոք չի կարող հասանելիություն ստանալ նամակագրությանը։ Սա նշանակում է, որ երրորդ կողմերը ոչ մի դեպքում չեն կարողանա տեսնել ձեր տվյալները: Օրինակ, Viber-ում բոլոր հիմնական գործառույթները լռելյայն ծայրից ծայր գաղտնագրված են՝ ներառյալ անձնական եւ խմբային զրույցները, մասնավոր աուդիո եւ տեսազանգերը, մեդիաֆայլերի փոխանակումը եւ օգտատիրոջ կողմից կցված այլ սարքերի անվտանգությունը։

Անհետացող հաղորդագրություններ

Հաճախ մենք պետք է կիսվենք կարեւոր եւ գաղտնի տեղեկություններով, օրինակ՝ պետք է փոխանցենք բանկային քարտի համարը կամ գաղտնաբառը։ Այս դեպքում Viber-ն ունի անհետացող հաղորդագրություններ. նման հաղորդագրություններն ավտոմատ ջնջվում են որոշակի ժամանակ անց՝ 10 վայրկյան, 1 րոպե, 1 ժամ կամ 1 օր։ Հաղորդագրության «կյանքի» տեւողությունը սահմանվում է ուղարկողի կողմից, եւ ջնջման հետհաշվարկը սկսվում է ստացողի կողմից այն տեսնելուց անմիջապես հետո:

Եթե զրուցակիցը կամ խմբային չաթում ինչ-որ մեկը նկարահանի անհետացող հաղորդագրության սքրինշոթը, Viber-ն այդ մասին կտեղեկացնի ուղարկողին:

Թաքնված զրույցներ

Թաքնված չաթերը թույլ են տալիս պահպանել որոշակի նամակագրություններ ոչ թե ընդհանուր թղթապանակում, այլ պաշտպանել դրանց մուտքը հատուկ գաղտնաբառով:

Գաղտնաբառ մեսենջերի համակարգչային տարբերակի համար

Եթե այլ մարդիկ, օրինակ, ընտանիքի անդամները կամ գործընկերները, հասանելիություն ունեն այն համակարգչին, որի վրա տեղադրված է Viber հավելվածը, կարող եք ապահովել ձեր նամակագրությունը գաղտնաբառով: Բացեք Viber-ը ձեր համակարգչում, սեղմեք պատուհանի վերին ձախ անկյունում գտնվող պրոֆիլի պատկերակին եւ ընտրեք «Սահմանել Viber գաղտնաբառ» տարբերակը: Այժմ, նախքան մեսենջերում հաղորդագրություններ տեսնելը, համակարգչի օգտատերը պետք է մուտքագրի նշված գաղտնաբառը:

Նամակագրության հարցումներ

Պոտենցիալ չարամիտների հետ շփումից  պաշտպանվելու համար օգնում է օտարների հետ մուտքային հաղորդագրությունները տեսակավորելու գործառույթը: Եթե ձեզ գրած օգտատերը ձեր կոնտակտային ցանկում չէ, նրա հաղորդագրություններն ավտոմատ կերպով կգնան նամակագրության հարցումներով հատուկ թղթապանակ: Եթե ընդունեք նամակագրության հարցումը, զրույցը կտեղափոխվի զրույցների հիմնական բաժին: Viber-ում այս գործառույթը լռելյայն միացված է:

Գաղտնիության կարգավորումների անհատականացում

Անձնական տվյալների հետագա պաշտպանության համար Viber-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է կառավարել իր գաղտնիության կարգավորումները: Օրինակ, կարող եք կարգավորել, թե ով կարող է ձեզ հրավիրել խմբային զրույցների, ով կարող է տեսնել, որ դուք առցանց եք եւ կարդացել եք հաղորդագրությունը, ինչպես նաեւ կարող եք սահմանել՝ ով կարող է տեսնել ձեր հաշվի լուսանկարը: Այս ընտրանքները հասանելի են մեսենջերի կարգավորումների «Գաղտնիություն» բաժնում: