17:29 | 18.07.22 | Նորություններ | 1323

Չինաստանը կառուցում է «ամենահզոր ռադարը» Երկիրը աստերոիդներից պաշտպանելու համար

Չինաստանը սկսել է «աշխարհի ամենաերկար հեռահարության ռադիոտեղորոշիչ համակարգի» կառուցումը։ Այն պետք է բարելավի մոլորակի պաշտպանությունը աստերոիդներից եւ օգնի Երկրի մոտ տարածության ուսումնասիրությանը:

Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ Չունցինում ներկայում կառուցվում է նոր բարձր լուծաչափով տիեզերական դիտակետ, որը կոչվում է China Fuyan (համակցված աչք):

Հաստատությունը կներառի ավելի քան 20 ալեհավաք ունեցող բաշխված ռադար, որոնցից յուրաքանչյուրը կունենա 25-30 մետր տրամագիծ: Պեկինի տեխնոլոգիական ինստիտուտը, որը ղեկավարում է այս նախագիծը, հայտնել է, որ ալեհավաքները կմիավորվեն՝ դիտարկելու 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա աստերոիդները: Սա համապատասխանում է Երկրից Արեգակ հեռավորությանը:

photo © BIT Chongqing


Չունցինի նոր ռադարը կօգնի երկրին ուսումնասիրել Երկրի եւ Լուսնի միջեւ ընկած տարածքը, ներառյալ՝ Tianwen-2 զոնդի համար հարմար վայրէջքի վայր գտնելը: Այն նախատեսվում է գործարկել 2025 թվականին։

Tianwen-2-ի նպատակն է ուսումնասիրել Երկրի մոտ գտնվող աստերոիդը (469219) Կամոալեւը՝ նրա հողի նմուշների Երկիր վերադարձով։ Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են այս երկնային մարմինը, որը կոչվում է «Երկրի մշտական արբանյակ», 2016 թվականին։ Ենթադրություն կա, որ սա լուսնի երկար ճեղքված մասն է։