16:19 | 22.06.22 | Նորություններ | 18821

Ձեռներեցության Աշխարհի Գավաթ 2022-ի դիմումներն ընդունվում են

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World Cup – EWC) դիմումների բացման մասին։

EPIC-ը Հայաստանի պաշտոնական գլխավոր կազմակերպիչն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), Թումո լաբերի եւ TEAM Telecom Armenia-ի հետ:

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք ձգտում ենք EWC Հայաստանը դարձնել իսկապես համազգային միջոցառում, որը կներառի Հայաստանի ձեռներեցության էկոհամակարգի ողջ սպեկտրը՝ անհատ ձեռներեցներից մինչեւ կառավարություն, ՏՏ ոլորտ եւ կրթական հաստատություններ: Մենք սահմանափակում չենք դնում ձեռնարկատիրական գաղափարների եւ ձեռնարկությունների տեսակի կամ բնույթի վրա, որոնք կարող են ներկայացվել Ձեռնարկատիրության ազգային գավաթի մրցույթին»,- նշել է EPIC-ի փոխտնօրեն եւ Հայաստանում EWC-ի ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը:

Հայաստանի ազգային մրցույթը բաց է ոչ միայն հայկական, այլեւ Հայաստանում վերաբնակեցված ստարտափ թիմերի համար։

Հայաստանի ազգային մրցույթում մրցանակները կգերազանցեն 100․000 դոլարը։

EWC Armenia 2022-ի բոլոր դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու EWC Accelerates-ի՝ վիրտուալ վերապատրաստման ծրագրին, որն օգնում է ձեռներեցներին կատարելագործել իրենց հմտությունները եւ մեծացնել ազգային մրցույթներում հաղթելու եւ գլոբալ եզրափակիչ փուլ անցնելու իրենց հնարավորությունները:

Ազգային փուլի դիմումների վերջնաժամկետը հուլիսի 5-ն է։ Հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով։

Մրցույթով հետաքրքրված անձինք կարող են միանալ տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 23–ին՝ ժամը 20:00–ին։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետեւյալ հղումով:

Հայտը լրացնելու համար անցնել հետեւյալ հղումով:

Հարցերի դեպքում կապ հաստատել․ ewc.epic@aua.am, 060612587