13:39 | 18.05.22 | Նորություններ | 1266
Apple ընկերությունը փորձարկում է E-ink գունավոր էկրաններ, որոնք նախատեսում է օգտագործել ծալովի սարքերում և iPad-ներում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է Apple-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։
E-ink կամ ePaper դիսփլեյներն առավել հայտնի են Amazon Kindle-ներում և այլ էլեկտրոնային գրքերի ընթերցիչներում օգտագործմամբ: Դրանք նախագծված են համատեղելու թղթի նման տեսքի առավելությունները ծայրահեղ ցածր էներգիայի սպառման հետ:
Նշվում է, որ Apple-ը դիմել է չինական E-Ink արտադրողին: Էկրանի այլ տեխնոլոգիաների համեմատ ցածր էներգիայի սպառման պատճառով նման դիսփլեյները ապագայում կդառնան ծալովի գաջեթների լրացուցիչ էկրանների ստանդարտ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple-ը պատրաստվում է 2025 թվականին ներկայացնել իր առաջին ծալովի սարքը՝ 9 դյույմանոց հիմնական էկրանով։ Կուոյի խոսքով, «խնձորային» ընկերությունը կսկսի միջին չափի մոդելներից, հետո կանցնի ավելի մեծ էկրաններով գաջեթներին, և միայն դրանից հետո կթողարկի կոմպակտ ծալվող սմարթֆոն։