17:02 | 17.05.22 | Նորություններ | 1236

WhatsApp-ը նոր գործառույթ է փորձարկում

WhatsApp-ը փորձարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին լքել խմբային չաթն առանց մյուս անդամներին ծանուցում ուղարկելու:

Այս փոփոխությունը գտել են WhatsApp Desktop բետա տարբերակում: Խմբից դուրս գալու դեպքում միայն ադմինիստրատորները կստանան համակարգի ծանուցումը:

Գործառույթը ներկայումս թեստավորման փուլում է, նախատեսվում է այն թողարկել iOS և Android հավելվածներում։

Նշենք, որ տարվա սկզբին WhatsApp-ն ընդլայնեց խմբի անդամների առավելագույն թիվը՝ հասցնելով 512-ի։