16:08 | 17.05.22 | Նորություններ | 1531

Intetics-ը գրասենյակ է բացում Երևանում

Աութսորսինգ տեխնոլոգիական Intetics ընկերությունը հայտարարել է Երևանում նոր գրասենյակ բացելու մասին։ Բացումը նախատեսված է այս տարվա հունիսին։

Գրասենյակը նախատեսված է տասը աշխատակցի համար։ Intetics-ը Հայաստանում կգործի NoahSoft իրավաբանական անձի ներքո։

Ընկերությունն ընտրել է Հայաստանը, քանի որ տեղական իշխանությունները վերջերս իջեցրել են բիզնեսի շահույթի հարկային դրույքաչափը մինչև 10%:

Intetics-ը բելառուսական ՏՏ ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Միացյալ Նահանգներում։ Այն գրասենյակներ ունի Ուկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում և Լեհաստանում:

Ընկերությունում աշխատում է ավելի քան 500 մասնագետ։