16:34 | 12.05.22 | Նորություններ | 1612

Հայկական Creattie ստարտափը Product Hunt-ում է

Հայկական Creattie ստարտափը հայտնվել է տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում։

Creattie-ը պրեմիում Lottie գրադարան է, որը թույլ է տալիս անհատականացնել և ներբեռնել ընտրված Lottie անիմացիաները, ինչպես նաև այլ վեկտորային պատկերներ ընդամենը մի քանի քլիքով: Անիմացիաները հասանելի են ինչպես շարժական, այնպես էլ ստատիկ տարբերակով:

Լիցենզիան անսահմանափակ է, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել անիմացիաներն այնտեղ, որտեղ ցանկանում եք՝ առանց սահմանափակումների։ Բացի այդ, Creattie խմբագրիչի միջոցով կարող եք հարմարեցնել գույները, եզրագծերի լայնությունը, անիմացիայի արագությունը։

Creattie-ն պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։ Պրոդուկտի օգտին քվերակել հնարավոր է այստեղ։

Lottie-ն JSON-ի վրա հիմնված անիմացիայի ձևաչափ է, որը նվագարկվում է ցանկացած սարքի կամ բրաուզերի վրա: Այն լայնորեն օգտագործվում է դիզայներների և մշակողների կողմից՝ բարելավելու կայքերի և հավելվածների փոխգործակցությունը:

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։