10:32 | 12.05.22 | Նորություններ | 1357
Yandex-ի փոխնախագահ Տիգրան Խուդավերդյանի վարպետության դաս է անցկացրել Առաջնորդության եւ պրոֆեսիոնալ զարգացման Matena դպրոցում: Նա իր փորձով կիսվել է դպրոցի «Leading Change» ծրագրի մասնակիցների հետ:
Matena-ն առանձնացրել է Տիգրան Խուդավերդյանի մի քանի խորհուրդներ ու մտքեր:
«Կազմակերպության հաջողության համար անհրաժեշտ է այնպիսի համակարգ ստեղծել, որում յուրաքանչյուր մակարդակի կառավարիչ կկարողանա իր նմանին ընդունել աշխատանքի, որպեսզի ընկերությունում մասնագիտական որակները և արժեքներն ընդհանուր առմամբ համընկնեն»:
«Մարդկանց ոգեշնչում է աշխատանքը, հետաքրքիր առաջադրանքը: Դա այն է, ինչով մարդկանց կարելի է գրավել»:
«Ծառայություն ստեղծելով՝ պատկերացրեք, որ դրանից օգտվելու են ձեր հարազատները. սա շատ ուժեղ միջոց է պրոդուկտը սխալ ուղղությամբ չտանելու համար»։
«Ընկերությունը, որը ցանկանում է ավելի մեծ հաջողություններ գրանցել, պետք է պարբերաբար փոխի մոդելը`չընկրկելով ցավոտ փոփոխություններից»։
«Ճգնաժամի մեջ «չփլուզվելու» համար անհրաժեշտ է սահմանել անխախտ սկզբունքներ։ Մենք որոշեցինք, որ այս ճգնաժամային իրավիճակում չենք կրճատի մեր տաղանդների քանակը՝ անկախ այլ կորուստներից»։