18:02 | 11.05.22 | Նորություններ | 1517

    Երիտասարդ նորարարների համար նախատեսված հաքաթոնն ընդունում է հայտեր

    «Երիտասարդ Նորարարներ – Ապագա Առաջնորդներ» վիրտուալ հաքաթոնն ընդունում է մասնակցության հայտեր:

    Նպատակը՝ խթանել երիտասարդների շրջանում ձեռներեցությունը։ Մասնակից թիմերին հնարավորության կունենան Հայաստանում տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ինժեներական և տեխնոլոգիական գաղափարներ գեներացնել։

    Հաքաթոնին կարող են մասնակցել 16-22 տարեկան ավագ դպրոցի կամ քոլեջի սաները, որոնք ունեն տեխնոլոգիական հիմնական հմտություններ, նորարար են, սիրում են թիմային աշխատանքն ու պատրաստ են համագործակցել ՀՀ այլ մարզերի երիտասարդների հետ:

    3 հաղթող թիմեր կստանան տեխնոլոգիական նվերներ, ինչպես նաև հմտությունների զարգացման դասընթացներին անվճար մասնակցելու հնարավորություն, իսկ գլխավոր հաղթող թիմին սպասվում է անակնկալ մրցանակ:

    Դիմող թիմի ( թիմում 4-5 անդամ) գաղափարի հիմքում պետք է լինի Հայաստանի առաջնային ոլորտների (գյուղատնտեսություն, անասնապահություն, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն և այլն) զարգացումն ու հզորացումը:
     
    Դիմելու վերջնաժամկետը մայիսի 15-ն է, գրացման հայտը հասանելի է այստեղ:

    Հաքաթոնն անցկացվում է EU4B ITTD ծրագրի աջակցությամբ՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ համատեղ։