13:57 | 11.05.22 | Նորություններ | 11994
Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է Smart Kids վեբ-հավելվածը, որտեղ կարելի է գտնել տարբեր մուլտֆիլմեր, մուլտսերիալներ, գրքեր, աուդիոգրքեր եւ այլ հետաքրքիր կոնտենտ՝ մշակված երեխաների համար` առանց գովազդային ընդհատումների:
Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները ունեն պրեմիում կոնտենտի հասանելիություն՝ ֆիքսված օրական կամ շաբաթական վճարի դիմաց:
«Բաժանորդագրվելով Smart Kids ծառայությանը` կստանաք մեկանգամյա փորձնական հնարավորություն՝ 3 օրով, որի ավարտից հետո ծառայության գինը օրական բաժանորդագրության համար կկազմի 65 դրամ, իսկ շաբաթական բաժանորդագրության համար` 400 դրամ», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվել հնարավոր է այստեղ կամ 1234 կարճ համարին ուղարկելով «Start1» տեքստը՝ 1 օրով բաժանորդագրվելու համար կամ «Start7» տեքստը՝ 7 օրով բաժանորդագրվելու համար։
Ապաբաժանորդագրվել հնարավոր է 1234 համարին «STOP» բառն ուղարկելով կամ Smart Kids վեբ-պորտալում սեղմելով «Ապաբաժանորդագրվել» կոճակը: