16:37 | 05.05.22 | Նորություններ | 2104

WhatsApp-ում ավելացել է երկար սպասված գործառույթ

WhatsApp-ում արդեն հնարավոր կլինի էմոջիներով արձագանքել հաղորդագրություններին, ինչպես Messenger-ում է։

Սկզբում էմոջիների թիվը սահմանափակ կլինի, սակայն WhatsApp-ի գործադիր տնօրեն Ուիլ Քեթքարտը խոստացել է, որ հետագայում կաջակցեն «բոլոր էմոջիներին և մաշկի գույներին»:


WhatsApp-ում այլ թարմացումներ նույնպես սպասվում են. օրինակ՝ խմբի ադմինիստրատորները կկարողանան ջնջել այլ մարդկանց հաղորդագրությունները, իսկ ուղարկված ֆայլերի առավելագույն չափը կավելացվի մինչև 2 ԳԲ։