13:52 | 05.05.22 | Նորություններ | 1772

    Հայատառ .հայ դոմենի 6-ամյակի առիթով հայտարարվել են մրցույթներ

    Մայիսի 5-ին «.հայ» դոմենը դառնում է 6 տարեկան, եւ այդ առիթով «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն արդեն երկրորդ անգամ հայտարարում է մրցույթներ։

    «.հայ»-Նեթ լավագույն կայքերի մրցույթի արդյունքներն ամփոփվելու են աշնանը։

    Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես «.հայ» տիրույթում արդեն  գրանցված ավելի քան 1100 կայքերը, այնպես էլ նոր գրանցվողները։

    Մրցույթում նախատեսված է երկու մրցանակ՝

    •    Լավագույն դիզայն,
    •    Լավագույն հայկական բովանդակություն:

    Երկրորդը Վիքի.հայ մրցույթն է, որի նպատակը՝ հայերեն Վիքիպեդիայում հայկական մշակույթը եւ գիտությունը ներկայացնող հոդվածները զարգացնելն ու արդիականացնելն է: Անցյալ տարի այս մրցույթի շնորհիվ հայերեն Վիքիպեդիան հարստացվել է ավելի քան 700 հոդվածով։

    Մրցույթի մասնրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։