11:12 | 05.05.22 | Նորություններ | 1507

    Գիտական ինկուբացիոն ծրագիրն ընդունում է միջազգային հայտադիմումներ

    Մեկնարկել  է Գիտական ինկուբացիոն ծրագրի միջազգային հայտերի ընդունման 2-րդ փուլը:

    Ծրագրի նպատակն է հետազոտությունների և գիտելիքի փոխանակմամբ ձևավորել նոր գործընկերային կապեր և ամրապնդել  երկկողմ համագործակցություն արդյունաբերական և գիտական համայնքների միջև` այդպիսով խթանելով գիտության առևտրայնացման գործընթացը։

    Մայիսի 5-ին և 10-ին բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվեն նաև նախնական տեղեկատվական հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։

    Առցանց տեղեկատվական հանդիպմանը մասնակցել հնարավոր է այս հղմամբ։  

    Մյուս տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

    Ծրագիրն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ։