16:20 | 28.04.22 | Նորություններ | 2010

Viber-ը գործարկում է երկաստիճան նույնականացում

Viber մեսենջեր մուտք գործելիս օգտատերերն այսուհետ կկարողանան վավերացնել հաշիվը՝ անձնական էջն ու տվյալները պաշտպանելու համար։

Viber-ի հաղորդագրություններն արդեն իսկ գաղտնագրված են ծայրից ծայր (End-to-end) կոդավորմամբ, ուստի խոսակցություններին կողմնակի անձինք հասանելիություն չունեն։

Երկաստիճան վավերացումն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ստեղծել վեցանիշ PIN կոդ և հաստատել էլ. փոստի հասցեն: Այնուհետև մուտքագրել PIN կոդը Viber մուտք գործելու համար: Եթե օգտատերը մոռանա կոդը, նա կկարողանա վերականգնել գաղտնաբառը՝ օգտագործելով նախկինում վավերացված էլ․ հասցեն։

Viber հաշիվն անջատելիս նույնպես պետք է օգտագործել PIN կոդը:

Viber-ի նոր գործառույթը սկզբում կգործարկվի եվրոպական որոշ երկրներում, այնուհետև հասանելի կդառնա ամբողջ աշխարհում: Ապագայում Viber-ը մտադիր է ներդնել նաև կենսաչափական ստուգման հնարավորություն։ Սա թույլ կտա  պաշտպանել հաշիվների գաղտնիությունը։