15:53 | 28.04.22 | Նորություններ | 1948

Apple-ը կօգնի ինքնուրույն վերանորոգել iPhone-ը

Apple-ը գործարկել է Self Service Repair Program ծրագիրը, այս ֆունկցիայի մասին ընկերությունը հայտնել էր դեռևս անցյալ տարի։

Ընկերությունն օգտատերերին առաջարկում է բնօրինակ պահեստամասեր տան պայմաններում սասրքերը վերանորոգելու համար։
Խնձորային ընկերությունն օգտատերերին կվաճառի այն ամենը, ինչ անհրաժեշտ է iPhone-ի ինքնուրույն վերանորոգման համար։ Ձեռնարկը, գործիքները և պահեստամասերը հասանելի կլինեն ինքնասպասարկման խանութում:

Մոդելների առաջին շարքերը, որոնց աջակցում է ծրագիրը, iPhone 12-ը և iPhone 13-ն են և երրորդ սերնդի iPhone SE-ն: Տարեվերջին տեսականին կընդլայնվի, կավելացվեն նաև MAC համակարգիչներ։

Ավելի քան 200 միավոր գործիքներ և պահեստամասեր հասանելի են հաճախորդներին պատվիրելու համար: Գործիքների հավաքածուն կարժենա 49 դոլար: Հնարավոր է նաև մեկ շաբաթով վարձակալել, հետո հետ ուղարկել ընկերությանը։

Եթե ինքնասպասարկումը ձեզ չի համապատասխանում, կարող եք դիմել ցանկացած լիազորված ծառայության: Apple-ը ձգտում է ընդլայնել իր վերանորոգման ցանցը՝ ավելացնելով ավելի քան 3000 անկախ ծառայություններ մատուցող և ավելի քան 5000 լիազորված վերանորոգման խանութներ ամբողջ աշխարհում:

Այս պահին «տնային վերանորոգում» գործառույթը հասանելի է միայն ԱՄՆ-ում, 2022 թվականի վերջին այն կգործարկվի Եվրոպայում, գրում է macrumors-ը։