17:38 | 27.04.22 | Նորություններ | 2645

Մայիսի 8-ին կկայանա Formula Yegheghnadzor թվային կոնֆերանսը

Մայիսի 8-ին Եղեգնաձորում կանցկացվի Formula Yegheghnadzor թվային կոնֆերանսը։

Համաժողովի նպատակն է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը։

Մասնակիցները ձեռք կբերեն գիտելիք և գործիքակազմ, թե ինչպես թվային աշխարհում կառուցել բիզնես՝ թիրախավորելով ամբողջ աշխարհը որպես շուկա, ընդ որում շարունակելով ապրել Վայոց ձորում կամ այլ մարզերում։ Ինչպես նաև աշխատանք գտնել կամ ֆրիլանսինգով զբաղվել աշխարհի տարբեր երկրներում գտնվող կազմակերպություններում։

Կոնֆերանսին մասնակցությունը անվճար է, գրանցվել հնարավոր է այստեղ։  

Formula Yegheghnadzor-ի ընթացքում Եղեգնաձորի ավագ դպրոցում նաև կբացվի Գրքասերների TCF անկյունը՝ նպաստելով տեղի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը։ Գրքասերների TCF անկյունը հագեցած է լինելու ամենաարդի գրքերով, նաև առցանց ձևաչափով։