14:00 | 20.04.22 | Նորություններ | 1457

Netflix-ի բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 25%-ով

Netflix-ը հայտարարել է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում 200.000 վճարովի բաժանորդ է կորցրել։

Սթիմինգային ծառայության բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 25 տոկոսով, երբ իր բաժնետերերին ծանուցել է առաջին եռամսյակի արդյունքների մասին:

Ծառայության վճարովի բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կրճատվել է՝ հասնելով մոտ 222 միլիոնի։

Վերջին անգամ Netflix-ն օգտատերերի կորստի մասին հայտարարել էր 2011-ին։