11:37 | 20.04.22 | Նորություններ | 2357

Մարսի տոմս կարող են գնել բոլորը․ Իլոն Մասկ

SpaceX ընկերությունը մոտակա տասնամյակում պլանավորում է Մարսում կառուցել լիարժեք քաղաք։

Իլոն Մասկն ասել է, որ տոմսերի արժեքը կախված կլինի երկրի տնտեսական վիճակից, բայց հիմնական նպատակը՝ դեպի Մարս ճանապարհորդությունը բավականին հասանելի դարձնելն է։  

Նրա խոսքով, Մարսում քաղաք կառուցելու համար անհրաժեշտ է ներգրավել մոտ 1 մլն․ մարդ։ Գործարարը ցանկանում է, որ կարմիր մոլորակը տեսնեն բոլոր ցանկացողները։

Մասկը պնդում է, որ յուրաքանչյուրը կարող է աշխատել կամ էլ վարկ վերցնել, որպեսզի հավաքի պայմանական 100 000 դոլար։ Մասկի սցենարի համաձայն՝ մարդիկ կարող են վաճառել տները և այլ գույք՝ ճանապարհորդություն կատարելու համար։

Ավելի վաղ դեպի Մարս և հակառակը թռիչքի համար հնչեցվում էր 100 հազարից մինչև 500 հազար դոլար գինը։

Իլոն Մասկը պլանավորում է տասը տարվա ընթացքում պատրաստել 1000 SpaceX տիեզերանավ։ 2029 թվականին կիրականացնեն առաջին փորձնական թռիչքները ։ Իսկ 2050-ին քաղաքը կառուցելու համար 1 միլիոն մարդ կուղարկեն Մարս, գրում է Business Insider-ը։  

Այսպիսին կարող է լինել քաղաքը Մարսի վրա։

photo © nterstellarlab


photo © nterstellarlab


photo © nterstellarlab


photo © nterstellarlab


photo © nterstellarlab