12:10 | 14.04.22 | Նորություններ | 1446
Facebook-ը բացում է Horizon World-ը՝ իր ավատարների վիրտուալ իրականության աշխարհը, 18 եւ ավելի բարձր տարիքի բոլոր անձանց համար ԱՄՆ-ում եւ Կանադայում։
Facebook-ի մայր ընկերություն Meta-ն պլանավորում է մինչեւ 47,5% մասնաբաժին վերցնել թվային ակտիվների վաճառքից եկամուտից իր Horizon Worlds վիրտուալ իրականության հարթակում, ինչը հանդիսանում է այսպես կոչված «մետատիեզերք» ստեղծելու ընկերության ծրագրի անբաժանելի մասը:
Սոցիալական մեդիայի հսկան իր բլոգում հայտարարել է, որ թույլ է տալիս Horizon Worlds-ի ստեղծողներին վաճառել վիրտուալ ակտիվներ իրենց կառուցած աշխարհներում, որոնք կարող են ներառել NFT-ներ: Սակայն, ընկերությունը չէր նշել, թե Meta-ն որքան գումար կգանձի ստեղծողներից՝ իրենց ապրանքները վաճառելու համար:
Meta-ի խոսնակը CNBC-ի հետ զրույցում հաստատել է, որ Meta-ն մինչեւ 47,5% կգանձի յուրաքանչյուր գործարքի համար:
Մասնաբաժնի չափը զայրացրել է NFT համայնքի ներկայացուցիչներին, նրանք Twitter-ում բազմաթիվ գրառումներ են կատարել։
Վիվեք Շարման՝ Meta-ի Horizon-ի փոխնախագահը, The Verge-ին ասել է, որ իրենց կարծիքով տոկոսադրույքը բավականին մրցունակ է շուկայում:
Մեկ այլ NFT շուկա՝ OpenSea-ն յուրաքանչյուր գործարքի դիմաց 2,5% մասնաբաժին է վերցնում, մինչդեռ մրցակից LooksRare-ը գանձում է ընդամենը 2%:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ընկերությունները եւ անհատները վիրտուալ աշխարհներում ձեռք են բերել ամեն ինչ՝ արվեստի գործերից մինչեւ անշարժ գույք, այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Decentraland-ը եւ The SandBox-ը:
Հիփ-հոփի աստղ Սնուփ Դոգը գնել է վիրտուալ հողատարածք, եւ մի երկրպագու դեկտեմբերին վճարել է 450 000 դոլար՝ The Sandbox-ում իր կողքին գտնվող հողամաս գնելու համար: