10:00 | 14.04.22 | Նորություններ | 27368

    ՄՏՍ-ը Ռուսաստանում գործարկել է հաճախորդների սպասարկումը կենսաչափական սարքերով

    ՄՏՍ-ը Ռուսաստանում գործարկել է հաճախորդների սպասարկումը կենսաչափական սարքերով:

    Ինչպես գրում է Կոմերսանտը, օպերատորն օգտագործում է իրեն պատկանող VisionLabs ընկերության համակարգչային տեսողության տեխնոլոգիաները:

    Ծառայությունը թույլ է տալիս առանց անձնագիր ներկայացնելու ՄՏՍ-ի սրահներում փոխել համարը, SIM քարտը, սակագնային պլանը, միացնել ծառայությունները եւ կատարել այլ գործողություններ: Դա անելու համար հաճախորդը պետք է լուսանկարվի եւ թվային «ծեփապատճեն» մուտքագրի ՄՏՍ-ի կենսաչափական նույնականացման հարթակում: