12:10 | 12.04.22 | Նորություններ | 1469

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է արել AR Trails-ում

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (The Angel Investor Club of Armenia - AICA) հայտարարել է AR Trails ստարատափում ներդրում իրականացնելու մասին:

Հայաստանում ստեղծված AR Trails մոբայլ հավելվածը միտված է հեղափոխել քայլարշավային փորձառությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:

Հավելվածն այցելուին տրամադրում է տվյալ արահետի հետ առնչվող բնության, պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ եւ այլ տեսակի տեղեկատվություն աուդիո, վիդեո, ֆոտո, 3D, անիմացիա եւ այլ ձեւաչափերով` օգտագործելով լրացված իրականությունը (AR):

Ստարատափի համահիմնադիր Արսեն Գասպարյանի հետ itel.am-ի բացառիկ հարցազրույցը կարող եք կադալ այստեղ: