Տեսախաղեր մշակող ամերիկյան Epic Games ընկերությունը և դանիական Lego-ն հայտարարել են երեխաների համար մետատիեզերք ստեղծելու մասին։
Թվային նոր աշխարհը նախատեսված կլինի բոլոր տարիքի երեխաների համար, նախագծի նպատակն է բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը և ավելի անվտանգ ու զվարճալի ժամանց ապահովել։
Մետատիեզերքը հիմնված կլինի 3 հիմնական սկզբունքների վրա․
• երեխաների՝ անվտանգ և բարեկեցիկ միջավայրում խաղալու իրավունքի պաշտպանություն,
• երեխաների մասնավոր կյանքի գաղտնիություն և պաշտպանություն,
• երեխաներին և մեծահասակներին այնպիսի գործիքների տրամադրում, որոնք թույլ կտան նրանց ստանալ և կառավարել թվային նոր փորձառություն։
Երկու ընկերություններն էլ այս նախագծի մասին դեռևս շատ մանրամասներ չեն բացահայտում։ Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ տեսք կունենա վիրտուալ աշխարհը կամ երբ են նախատեսում այն գործարկել: