Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիան ներկայացրել է BAFTA Games ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին։
Փորձագետներն ընտրել են լավագույն տեսախաղերը և գնահատել ծրագրավորողների ակնառու ձեռքբերումները։
Գլխավոր մրցանակին արժանացել է Returnal մարտական խաղը։ Այն ճանաչվել է ոչ միայն տարվա խաղ, այլև ստացել է մրցանակներ երաժշտության և ձայնի համար։ Հիմնական անվանակարգում նա մրցում էր Deathloop, Forza Horizon 5, Inscryption, It Takes Two և Ratchet & Clank: Rift Apart խաղերի հետ։
Ստորև ներկայացնում ենք այլ անվանակարգերում հաղթող խաղերը.
• Լավագույն դեբյուտային խաղ՝ Toem
• Լավագույն թարմացվող խաղ՝ No Man's Sky
• Լավագույն ընտանեկան խաղ՝ Chicory: A Colorful Tale
• Բրիտանական ծրագրավորողների լավագույն խաղը՝ Forza Horizon 5
• Լավագույն օրիգինալ խաղ՝ It Takes Two
• Լավագույն մուլտիխաղ՝ It Takes Two
• Լավագույն պատմություն ունեցող՝ Unpacking
• Լավագույն խաղի դիզայն՝ Inscryption
• Լավագույն անիմացիա - Ratchet & Clank: Rift Apart
• Լավագույն երաժշտություն՝ Returnal
• Տեխնիկական նվաճումների մրցանակ՝ Ratchet & Clank: Rift Apart
• Օգտատերերի ընտրություն՝ Unpacking։