21:05 | 16.03.22 | Նորություններ | 1308

Վիվա-ՄՏՍ-ը գիշերը կիրականացնի ցանցի վերազինման աշխատանքներ

Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է, որ ցանցի հուսալիության բարձրացմանն եւ հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 16-ի` լույս 17-ի գիշերը, կիրականացվեն ցանցի վերազինման աշխատանքներ:

«Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 02։00-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով: Աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը:

Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ծառայություններից օգտվելիս՝ հնարավոր են 4G/LTE ցանցի ընդհատումներ Երեւանում եւ մարզերում, 3G ցանցի ընդհատումներ Արարատի ու Վայոց ձորի մարզերում, ինչպես նաեւ՝ տվյալների փոխանցման ու ձայնային ծառայությունների ընդհատումներ Երեւանի առանձին վարչական շրջաններում: Նաեւ հնարավոր են մուտքային եւ ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման եւ ստացման հապաղումներ, մինչեւ բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ։