11:06 | 10.03.22 | Նորություններ | 15540

YouTube-ը դադարեցրել է դրամայնացումը Ռուսաստանում

YouTube-ն ամբողջությամբ դադարեցրել է ռուսաստանցի օգտատերերի դրամայնացման (մոնետիզացիայի) բոլոր գործառույթները՝ ներառյալ Premium-ը, Music Premium-ը, հովանավորությունը, սուպեր չաթը, սուպեր սթիքերները եւ «մերչը»։

«Դա նշանակում է, որ YouTube-ում բովանդակություն ստեղծողները ժամանակավորապես կդադարեն եկամուտ ստանալ այս գործառույթներից Ռուսաստանում: Այս փոփոխությունները չեն տարածվում Ռուսաստանից դուրս գտնվողների վրա»,- YouTube-ի հաղորդագրությունը մեջբերում է ՌԲԿ-ն։

Մարտի սկզբին YouTube-ը ժամանակավորապես անջատել էր ռուսաստանցի օգտատերերի գովազդը «արտակարգ հանգամանքների» եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Սակայն նրանք դեռ հնարավորություն ունեին վաստակելու այլընտրանքային եղանակներով՝ YouTube Premium ամսական բաժանորդագրության օգնությամբ։