18:51 | 09.03.22 | Նորություններ | 7316
Վիվա-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ «ցանցի հուսալիության բարձրացմանն եւ հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 9-ի` լույս 10-ի գիշերը, կմեկնարկեն տրանսմիսիայի կենտրոնական համակարգի արդիականացման աշխատանքներ»:
«Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 02։00-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով:
Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս՝ հնարավոր են որոշակի ընդհատումներ Երեւանի վարչական առանձին տարածքներում, ինչպես նաեւ Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերի առանձին համայնքներում: Նաեւ հնարավոր են մուտքային եւ ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման եւ ստացման հապաղումներ, մինչեւ բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը», - ասված է հաղորդագրության մեջ: