19:41 | 01.03.22 | Նորություններ | 5902
Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է, որ ցանցի հուսալիության բարձրացմանն եւ հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը, կմեկնարկեն կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ:
«Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 1:30-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով:
Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս՝ հնարավոր են որոշակի ընդհատումներ Երեւանի վարչական առանձին տարածքներում, ինչպես նաեւ Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերի առանձին համայնքներում: Նաեւ հնարավոր են մուտքային եւ ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման եւ ստացման հապաղումներ, մինչեւ բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:
Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», - ասված է հաղորդագրության մեջ: