10:39 | 01.03.22 | Նորություններ | 14680

    VECTO-ն հրավիրում է մասնագետների Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից

    Հայկական ՏՏ VECTO ընկերությունն աշխատանքի է հրավիրում մասնագետների Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից։

    VECTO-ն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ (բջջային եւ վեբ հավելվածներ, CRM/ERP համակարգեր) եւ աշխատում է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Իսպանիայի հաճախորդների հետ:

    Ընկերությունն առաջարկում է հետեւյալ թափուր հաստիքներ.

    - C#, .NET (mid, senior) ծրագրավորողներ

    - React.js / React Native (mid) ծրագրավորողներ

    - Թեստավորողներ / QA (mid-senior)

    - DevOps ինժեներ

    - Պրոդուկտ մենեջերներ

    Ռեզյումեները պետք է ուղարկվի hr@vecto.digital էլեկտրոնային հասցեին։

    Ընկերությունը խոստանում է դիտարկել բոլոր դիմումները եւ ընտրված թեկնածուներին օգնել տեղափոխության հետ կապված հարցերում: