12:50 | 28.02.22 | Նորություններ | 919

Picsart-ը կորպորատիվ կենտրոնակայան է բացել Մայամիում

Picsart ընկերությունը հայտարարել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում նոր գլխավոր գրասենյակի բացման մասին:

«Ուրախ ենք միանալ արագ աճող ինովացիոն կենտրոնին՝ կառուցելով Picsart-ի ներկայությունը տեխնոլոգիական աշխույժ քաղաքում: Մենք հավատարիմ ենք մեր միջազգային թիմերի համագործակցությանը եւ Մայամիի գլխավոր գրասենյակը կօգնի դրան՝ հասանելի լինելով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մեր թիմերի համար», - ասել Picsart-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Այս տարի Picsart-ը նաեւ գրասենյակներ է բացել Բուխարեստում եւ Լոնդոնում, իսկ մարտին նախատեսում է բացել Բեռլինի գրասենյակը:

2021 թվականին Picsart-ը գրասենյակներ է բացել Նյու Յորքում, Բանգալորում, Տորոնտոյում եւ Գլազգոյում։