10:25 | 01.02.22 | Նորություններ | 1819

DISQO-ն եւ ԱՏՁՄ-ն պատերազմի մասնակիցների համար անվճար դասընթաց են մեկնարկում

DISQO ընկերությունը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրով արցախյան պատերազմի մասնակիցների համար անվճար դասընթաց է մեկնարկում:

Դիմումներն ընդունվելու են մինչեւ փետրվարի 27-ը ներառյալ։

Դասընթացի ծրագիրը մշակել է DISQO-ի մասնագիտական թիմը եւ միտված է պատրաստելու որակի ապահովման սկսնակ մասնագետներ։ Այն կմեկնարկի մարտից, կտեւի 2 ամիս, եւ կանցկացվի շաբաթական 2-3 անգամ՝ լսարանային եւ առցանց ձեւաչափով՝ հնարավորություն տալով ընդգրկել մասնակիցներ նաեւ մարզերից։


«2021-ին իրականացրած 2 դասընթացի արդյունքում մասնակիցներից 27-ը հաջողությամբ ավարտեցին կրթական ծրագիրը, իսկ նրանցից երկուսն այժմ փորձաշրջան են անցնում մեր ընկերությունում»,- ասել է DISQO-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թանիա Սահակյանը: