16:11 | 14.01.22 | Նորություններ | 2058

Renderforest-ը Տեխնոլոգիաների համալսարան կբացի

Renderforest ընկերությունը Տեխնոլոգիաների համալսարան կբացի, որը հնարավորություն կունենա պատրաստել տարեկան մինչեւ 2000 մասնագետի:

Այդ մասին տեղեկացրել է ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նարեկ Սաֆարյանը:

«Շուրջ մեկ տարուց պատրաստ կլինի Ջրվեժի պետական արգելոցի կողքին գտնվող կենտրոնը, որը համատեղ ծրագիր է մի քանի ներդրողների հետ։

Մենք փորձելու ենք մեր ներդրումը ունենալ կրթության որակի բարելավման հարցում՝ ներդնելով մեր միջազգային փորձը կրթական որակի բարձրացման մեջ։ Կենտրոնում տեղակայված է լինելու Ռենդերֆորեսթի Տեխնոլոգիաների Համալսարանը, որը հնարավորություն կունենա պատրաստել տարեկան մինչեւ 2000 մասնագետի, ինչպես նաեւ Ռենդերֆորեսթի երկրորդ գրասենյակը, որը թիմը կընդլայնի մինչեւ 500 թիմակցի եւ 800 անձի համար նախատեսված դահլիճները եւ միջոցառումների սրահը (Ապագա ReInvent by Renderforest-ի եւ այլ ՏՏ միջոցառումների հանգրվանը)». – տեղեկացրել է նա: