13:37 | 13.01.22 | Նորություններ | 5494

Հայաստանում Viber-ի չաթ-բոտերի թիվն աճել է 22%-ով

Viber մեսենջերն ամփոփել է 2021 թվականի արդյունքները: Դրանց համաձայն, Հայաստանում 2021 թվականին մեսենջերի օգտատերերն ուղարկել են մոտ 5,4 միլիարդ հաղորդագրություն։

Մեծ պահանջարկ են ունեցել նաեւ սթիքերները. հայ օգտատերերը նախորդ տարվա ընթացքում օգտագործել են 262 միլիոն անգամ։

973 հազար հայաստանյան օգտատեր ներառված է Viber խմբային չաթերում։ Հայաստանում հատկապես տարածված են Viber-ի չաթ-բոտերը. 2020 թվականի համեմատ դրանց թիվն աճել է 22%-ով։

Viber-ի համար 2021 թվականի կարեւոր իրադարձություններից էր AR դիմակների եւ ընդլայնված իրականության զտիչների գործարկումը Viber հավելվածի ներսում։

Դիմակները սնուցվում են Snap Inc-ի տեխնոլոգիայով, որը AR դիմակների համաշխարհային առաջատարն է եւ Snapchat հավելվածի մշակողը: Viber Masks-ի թողարկումից ի վեր Հայաստանի բնակիչները մոտ 500 հազար անգամ օգտագործել են AR դիմակներ եւ զտիչներ՝ նկարներ, տեսանյութեր եւ GIF անիմացիաներ ստեղծելու համար։

«Այս դժվարին տարում, երբ մեզանից շատերը ստիպված էին նվազագույնի հասցնել անձնական շփումները համաճարակի պատճառով, Viber-ը վերակենդանացրեց նամակագրությունը մեսենջերում եւ էլ ավելի հետաքրքիր դարձրեց շփումը: 2022 թվականին մենք կշարունակենք թողարկել հաղորդակցության համար էլ ավելի հետաքրքիր եւ օգտակար գործառույթներ», - ասել է Rakuten Viber-ի գլոբալ զարգացման տնօրեն Աննա Զնամենսկայան: