12:27 | 20.12.21 | Նորություններ | 9102

Անդրեյ Պյատախինը դարձել է Ղրղզստանում Beeline-ի ղեկավար

ՎԵՈՆ ընկերությունը հայտարարել է Անդրեյ Պյատախինին Ղրղզստանում Beeline-ի գլխավոր տնօրեն նշանակելու մասին։

Անդրեյ Պյատախինը աշխատում է ՎԵՈՆ խմբում 2001 թվականից եւ զբաղեցրել է Վրաստանում Beeline-ի գլխավոր տնօրենի եւ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենի պաշտոնները։

2020 թվականի աշնանը Հայաստանում աշխատանքն ավարտելուց հետո Անդրեյ Պյատախինը նշանակվել էր Ռուսաստանում  Beeline-ի Հարավային տարածաշրջանի փոխնախագահ։