12:19 | 17.12.21 | Նորություններ | 1818

Արցախում բջջային կապի խափանումներ կան

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ բջջային կապի խափանումների վերաբերյալ:

«Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից», - ասված է հաղորդագրության մեջ: