16:06 | 25.10.21 | Նորություններ | 1788

SmartClick-ը ծննդյան օրը նշել է Smart IT-UP տեխնոլոգիական կոնֆերանսով

SmartClick ընկերության ծննդյան օրվա կապակցությամբ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Smart IT-UP տեխնոլոգիական կոնֆերանսը, որին մասնակցել են ոլորտով հետաքրքրված մասնագետներ տարբեր ընկերություններից։

Կոնգրես հյուրանոցում անցկացրած Smart IT-UP միջոցառման նպատակն է եղել գիտելիքների ու փորձի փոխանակումը, ՏՏ ոլորտի մասնագետների միավորումը, ինչպես նաեւ նոր կապերի ստեղծումը։

photo © SmartClick


Կոնֆերանսի հիմնական թեմաներն էին արհեստական բանականությունը (AI), բիզնեսը եւ ծրագրավորումը: Ընկերության թիմից տարբեր բանախոսներ հանդես են եկել հետաքրքիր ու բովանդակային ելույթներով արհեստական բանականության (AI) եւ մեքենայական ուսուցման (ML), պրոդուկտների եւ նախագծերի կառավարման, UX դիզայնի, մարդկային ռեսուրսների կառավարման (HR) ամենավերջին լուծումների եւ նորարարությունների մասին:

Ընկերությունը նպատակ ունի կոնֆերանսը դարձնել շարունակական եւ հնարավորինս նպաստել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների ձեւավորմանը։

photo © SmartClick


SmartClick-ը ամբողջական ծրագրային ապահովում մատակարարող ընկերություն է, որը տրամադրում է արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման լուծումներ բիզնեսի համար։ Ընկերությունը արդյունավետորեն համակցում է մասնագիտական խորը գիտելիքները եւ տվյալների վրա հիմնված լուծումները` ապահովելու բարձր որակ եւ արդյունավետ բիզնես հնարավորություններ իր հաճախորդների համար ողջ աշխարհում:

Ընկերության գործունեությանը եւ տեխնոլոգիաներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հղմամբ: