12:06 | 12.10.21 | Նորություններ | 1860

    Տեղի կունենա Smart IT-UP տեխնոլոգիական կոնֆերանսը

    SmartClick ընկերության ծննդյան օրվա կապակցությամբ տեղի կունենա Smart IT-UP տեխնոլոգիական կոնֆերանսը:

    «Միջոցառումը ներառելու է հետաքրքիր զրույցներ և քննարկումներ արհեստական բանականության (AI), բիզնեսի և ծրագրավորման վերաբերյալ: Միջոցառման նպատակն է միավորել ոլորտի առաջատար մասնագետներին, որոնք կկիսվեն գիտելիքներով և իրենց ոլորտների վերջին նորարարություններով», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

    Միջոցառումը տեղի կունենա hոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ից 18:30՝ «Կոնգրես» հյուրանոցում: