11:45 | 12.10.21 | Նորություններ | 1383

Գործարկվել է Hexowatch-ի 3-րդ տարբերակը

«Hexact» տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է «Hexowatch»-ի նոր, կատարելագործված տարբերակը։

«Hexowatch V3.0»-ն համալրված է կատարելագործված մոնիտորներով, residential proxy-ներով եւ թարմացված ինտերֆեյսով։

«Hexowatch»-ի օգտատերերի քանակը հասել է մոտ 30 000-ի։ Հարթակն օրական սպասարկում է 6 միլիոն մոնիտորինգի հարցում։ Միջին վճարող հաճախորդը «Hexowatch»-ի միջոցով ամսական 31-ից ավելի ժամ է խնայում։

««Hexact»-ի էկոհամակարգը երեք հիմնական հարթակից է բաղկացած։ Hexometer-ը ապահովում է կայքերի 24/7 մոնիտորինգ։ Hexowatch-ը արհեստական բանականությամբ համալրված օգնական է՝ ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, կոդի, տեխնոլոգիական, հասանելիության կամ գների փոփոխությունների մոնիտորինգի համար: Իսկ Hexomatic-ը հնարավորություն է տալիս օգտագործել ինտերնետը՝ որպես տվյալների սեփական աղբյուր, օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայություններն ու մարդկային օգնականների բազմամարդ թիմ՝ կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: